Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
09.07.2016 11:20
ՃՏ պատահարներ
Հուլիսի 8-ին, ժամը 14.00-ին, Երևանի Սախարովի հրապարակում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ավտոմեքենաներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 9.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 15.00-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 19.30-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 24 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց Ե-220» և «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց Ե-220»-ի վարորդը և «Մերսեդես Բենց Ե-320»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «ՈւԱԶ-31512» մակնիշի ավտոմեքենան Շաքի-Սիսիան ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի մետաղյա արգելապատնեշին և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 9-ին, ժամը 1.00-ի սահմաններում, «Միցուբիշի Այերտրեկ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 198-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորը, «Միցուբիշի Այերտրեկ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: