Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Օգոստոսի 7-ին, ժամը 10.30-ին, Երևանի Հասրաթյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 6-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 27-ամյա քաղաքացին հայտնել է, որ ՋԷԿ-ի մոտակայքում վթարի է ենթարկվել:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 7-ին, ժամը 20.45-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 79-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել. 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 7-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Լանջազատ-Գառնի ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի 12-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 7-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Լանջառ գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «ԳԱԶ 53-12» ավտոմեքենայի. «Նիսան Պատֆայնդերի» 69-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 7-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Հուշակերտ-Վանանդ ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21010»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 7-ին, ժամը15.50-ի սահմաններում, Ամասիա-Բանդիվան ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 60-ամյա վարորդը և 10-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 7-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում «Սկանիա» բեռնատարը դուրս եկել երթևեկելի մասից, կողաշրջվել և բախվել է գազատար խողովակաշարին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 8-ին, ժամը 22.10-ին, Երևանի Շահումյան փողոցում իրար են բախվել «CAT» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 8-ին, ժամը 10.50-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 69-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 8-ին, ժամը 10.45-ին, Երևանի Բ. Մուրադյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 8-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Մխչյան-Բյուրավան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի և հայտնվել դաշտում. «Մերսեդեսի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 8-ին, ժամը 13.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 56-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 58-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գորիս-Շինուհայր ճանապարհի 14-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈՒԱԶ-31519» ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: