1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

09.09.2021 11:46 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.30-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Գևորգ Չաուշի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 13.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 15.30-ին, Երևանի Սասունցի Դավթի և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 ***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 09.50-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արաբկիրի 27-րդ փողոցի շենքերից մեկի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, ինչից հետո բախվել է կայանված «Ֆոլքսվագեն» և «Պորշ» մակնիշի մեքենաների. վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 ***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 20.30-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 ***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 00.10-ին, Երևանի Մալաթիայի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Աուդի» մակնիշի մեքենաներ. «Աուդիի» 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 04.20-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդեսը» հայտնվել է դաշտում. վարորդները և «Մերսեդեսի» 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Սեպտեմբերի 8-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մասիս քաղաքի հատվածում, իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ», «ՎԱԶ-2106» և «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի մեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» և «ՎԱԶ-2106»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենայի վարորդը Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցում վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: