ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

09.12.2020 12:55 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 7-ին, ժամը 19.00-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում մոտոցիկլետը բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. 29-ամյա մոտոցիկլավարըը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ագաթանգեղոսի, Գր. Լուսավորչի փողոցների և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 19.20-ին, Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 21.25-ին, Երևանի Նար-Դոսի փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի», «Նիսան», «ՎԱԶ-21214» և կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտիի» 23-ամյա, «Նիսանի» 25-ամյա, «ՎԱԶ-21214-ի» 23-ամյա վարորդները և վերջինիս 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 15.10-ին, 52-ամյա քաղաքացին ՃՈ հետաքննության բաժանմունքում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 18.30-ին, Երևանի Նանսենի փողոցի շենքերից մեկի մոտ անհայտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել։
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել երկու քաղաքացի։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.20-ի սահմաններում, Արտաշատ-Դալար ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21154» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21154-ի» երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Հանրապետության և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզում՝ երկաթգծի Վարդենիս կայարանի մոտ «Կիրո-3» տրակտորը բախվել է գնացքին. 45-ամյա տրակտորիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ջրվեժ-Գետարգել-Առինջ գյուղամիջյան ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 86-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Առինջ-Ջրվեժ ճանապարհին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ.վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 13.10-ին, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 39-ամյա վարորդը և 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 11.00-ի սահմաններում Կապան-Գորիս ճանապարհի 35-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 16.00-ի, Երևան-Գորիս ճանապարհին՝ Տաթևի խաչմերուկ չհասած, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա քաղաքացի։
Պարզվել է, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղի ճանապարհին «ՈւԱԶ-3152» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով 19-ամյա ուղեւորը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Ազատամուտ-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 1-ի կմ-ին «ԳԱԶ-33012» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: