Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Դեկտեմբերի 11-ին, ժամը 8.30-ին, Երևանի Սասունցի Դավթի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Լանջազատ-Գառնի ճանապարհի սկզբնամասում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոոմեքենաներ. «Մերսեդեսի» 41-ամյա ուղևորը, «Ֆոլքսվագեն Գոլֆի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Ոստան-Քաղցրաշեն ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Ազատավան գյուղի հատվածում իրար են բախվել երկու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 23.05-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 18-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապահի աջակողմյա բետոնե պատնեշին. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: