Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մարտի 9-ին, ժամը 14.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 9-ին, ժամը 15.30-ին, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 18-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 62-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 9-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 63-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 9-ին, ժամը 20.35-ի սահմաններում, Սևան քաղաքի Նաիրյան և Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-31105», «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 9-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Երիտասարդական և Րաֆֆու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 67-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: