ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

10.09.2021 11:50 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 9-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 39-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է սեպտեմբերի 7-ին Երևանի Մոսկովյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 08.30-ին, Երևանի Մոլդովական փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Ման» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 34-ամյա վարորդը և վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 21.00-ին, Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում իրար են բախվել «Աուդի», «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Աուդիի» 20-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 11.55-ի սահմաններում, Կապան-Քաջարան ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Սկանյա» և «ԳԱԶել» ավտոմեքենաներ. «ԳԱԶելի» 60-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով մեքենան այրվել է, իսկ 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: