Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունվարի 9-ին, ժամը 11.45-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 10-ին, ժամը 07.50-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 10-ին, ժամը 18.10-ին, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 10-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 10-ին տեղեկություն է ստացվել, որ 2023 թ. դեկտեմբերի 28-ին Ապարան քաղաքի Ծաղկունյաց փողոցում «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթակել 32-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 10-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 10-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 56-րդ կմ-ին «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է «ՔԱԹ» տրակտորի հետնամասին և դուրս եկել երթևեկելի գոտուց. «ՎԱԶ-2115»-ի 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 10-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհին՝ Զանգակատուն գյուղի հատվածում, «ՀՈՎՈ» մակնիշի ավտոմեքենան կորցել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով կցորդիչը բախվել է թափքին. 40-ամյա վարորդը տեղում ստացել է բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 10-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. «Օպելի» 35-ամյա ուղևորը և «Մերսեդեսի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 10-ին, ժամը 17.20-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Զորյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 10-ին, ժամը 07.50-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 10-ին, ժամը 20.30-ին, Գյումրիի Շիրակացու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 10-ին, ժամը 10.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 145-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո», «Ռենո», «Վոլվո» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Պաջերոյի» 61-ամյա վարորդը և 48-ամյա ուղևորուհին, «Ռենոյի» 42-ամյա վարորդը, «ՎԱԶ-2104»-ի 45-ամյա վարորդը և 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: