ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

11.04.2018 17:15 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Ապրիլի 10-ին, ժամը 12.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 10-ին, ժամը 10.15-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 53-ամյա ուղևորուհին սրահում կրծքավանդակով հարվածել է ցուցիչների վահանակին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 10-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Գոշ-Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Սկորտիո» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «Ֆորդ Սկորտիո»-ի 8 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 10-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 10-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 10-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Եղեգնաձորի Միկոյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և «ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 10-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Մ4-Բագրատաշեն ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: