ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

11.04.2022 11:34 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

 

ԼՐԱՑՎԱԾ 18.04.2022

Ապրիլի 9-ին, ժամը 23.15-ին, Երևանի Մարգարյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

ԼՐԱՑՎԱԾ 12.04.2022

Ապրիլի 9-ին, ժամը 23.15-ին, Երևանի Մարգարյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 11-ին պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ 46-ամյա մի տղամարդ, որը նույն օրը, ժամը 14.10-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ վրաերթը կատարել է ինքը, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:
Քննությունը շարունակվում է:

***

Ապրիլի 10-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել 70-ամյա քաղաքացի: Պարզվել էր, որ նա վնասվածքները ստացել էր ժամը 11.40-ի սահմաններում Արարատ քաղաքի Ցեմենտագործների փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ապրիլի 11-ին ոստիկանության Արարատի բաժանմունքում ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժանմունք է ներկայացել Արարատ քաղաքի 13-ամյա մի բնակիչ և տվել է խոստովանական բացատրություն, որ ապրիլի 10-ին Արարատ քաղաքի Ցեմենտագործների փողոցի սկզբնամասում «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենայով վրաերթը կատարել է ինքը:
Քննությունը շարունակվում է:

 

Ապրիլի 9-ին, ժամը 14.00-ին, Երևանի Հրազդանի կիրճում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 9-ին, ժամը 00.20-ին, Երևանի Կիևյան և Օրբելու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 9-ին, ժամը 03.00-ին, Երևանի Կիևյան և Օրբելու փողոցների խաչմերուկում «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 9-ին, ժամը 22.40-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 10-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 72-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. յոթ ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատար առուն. 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 9-ին, ժամը 17.45-ին, Արմավիր-Հացիկ ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե սյանը. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 9-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Ամրակից-Ստեփանավան ճանապարհին իրար են բախվել «Ռենո» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 9-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Գյումրի-Առափի ճանապարհին «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել գետը. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե սյանը. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 10-ին, ժամը 17.10-ին, Երևանի Մարգարյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 10-ին, ժամը 03.40-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գովազդային վահանակի սյանը. 24-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 10-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 93-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված բեռնատարի. «ՎԱԶ-2106»-ի 28-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 10-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել 70-ամյա քաղաքացի: Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է ժամը 11.40-ի սահմաններում Արարատ քաղաքի Ցեմենտագործների փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ճանապարհին՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում, «Հունդաի Տուկսոն» մակնիշի ավտոմեքենան հարվածել է կովին, ինչից հետո երկու ուղևորները դուրս են եկել մեքենայից, իսկ այդ պահին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել նրանց: Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 10-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում իրար են բախվել «Նիսան Իքստերիա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաններ. «ՎԱԶ-2107»-ի 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: