1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

11.05.2022 12:13 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 10-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է մայիսի 3-ին Երևանի Արմենակյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով. ինքը եղել է «Նիսան» մակնիշի տաքսի մեքենայի ուղևորը:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 10-ին, ժամը 21.15-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 13-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 10-ին, ժամը 01.20-ին, Երևանի Հասրաթյան փողոցում իրար են բախվել «Աուդի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 10-ին, ժամը 09.15-ին, Երևանի Արցախի պողոտայի, Ռոստովյան և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 10-ին, ժամը 13.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 10-ին, ժամը 16.30-ին, Երևանի Շերամի փողոցում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 10-ին, ժամը 08.00-ին, Երևանի Զ. Քանաքեռցու փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 22.00-ին ոստիկանություն է ներկայացել 62-ամյա տղամարդ և հայտնել, որ «Մազդա» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել 10-ամյա տղային:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 10-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Աղձք գյուղում «ԳԱԶ- 322132» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցուցանակի հենասյանը. 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան քաղաքում իրար են բախվել «Շեվրոլե» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մայիսի 10-ին, ժամը 21.50-ին, «Շեվրոլեի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: