1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

11.07.2016 16:39 ՃՏ պատահարներ
Հուլիսի 10-ին, ժամը 15.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի «Սուրմալու» առևտրի կենտրոնի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 10-ին, ժամը 17.30-ին, «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Ե.Քոչարի փողոցի խաչմերուկում բախվել է «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի:
«Տուարեգ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 10-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 32-ամյա տղամարդ: 
Պարզվել է, որ հուլիսի 9-ին, ժամը 00.30-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղում կողաշրջվել է, և վարորդը ստացել վնասվածքներ: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 10-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան  Արարատի մարզի Դեղձուտ գյուղի կամրջին բախվել է բետոնե արգելապատնեշի, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 10-ին, ժամը 6.00-ի սահմաններում, «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենան  Մասիս-Էջմիածին ճանապարհի Զորակ գյուղի հատվածում կողաշրջվել է, ինչի հետևանքով 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 8-ին, ժամը 22.00-ին, Վահագնի թաղամասի և Աշտարակի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա», «ԲՄՎ», «Պեժո» և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի վարորդը, նրա ուղևորը և «Պեժո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 9-ին, ժամը 11.00-ին, «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Գաջեգործների փողոցում բախվել է լուսացույցին և շրջվել:
Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 9-ին, ժամը 16.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 9-ին, ժամը 23.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցի օղակաձև խաչմերուկում բախվել է եզրաքարին, ինչի հետևանքով ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 9-ին, ժամը 2.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 20/Ա հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 9-ին, ժամը 20.30-ին, Երևանի Գայի պողոտայում թիվ 33 երթուղային ավտոմեքենայի վարորդն արգելակել է, ինչի հետևանքով սրահում նստած 81-ամյա կինը վայր է ընկել և վնասվածքով դիմել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 10-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում` շուկայի դիմաց, «ՎԱԶ-21214» անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու և դիմել փախուստի:
Տուժողը «ձախ բազուկոսկրի ուսահոդի հոդախախտ, բազուկոսկրի գլխիկի փակ կոտրվածք, ձախ ոտնաթաթի, աջ սրունքի, աջ գոտկային և թիկնային շրջանների քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 9-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Հունդայի տուկսոն» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 48.8-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես C» -ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 9-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «KASIR» մակնիշի մոտոցիկլետը Երևան-Սևան ճանապարհի 27-րդ կմ-ին բախվել է «Օպել» մակնիշի անհայտ ավտոմեքենայի, որը փորձել է վազանց կատարել, ինչի արդյունքում մոտոցիկլետը, կորցնելով հավասարակշռությունը, շրջվել է:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 9-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Գեղարդ-Գառնի ճանապարհին կորցրել է կառավարումը և բախվել ճամփեզրի քարին ու կողաշրջվել, ինչի հետևանքով  3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհից դեպի Աբովյան քաղաք  երթևեկելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բենզալցակայանի պատին:
Պատահարի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 9-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան  Երևան-Կապան միջպետական ճանապարհի Մ2 310 կմ-ի հատվածում բախվել է «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 9-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Անկախության և Յու. Բախշյան փողոցների հատման խաչմերուկում վազանց կատարելիս դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 9-ին, ժամը 17.30-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 133-րդ կ/մ-ին բախվել է «ՎԱԶ 2107»  մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: