1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

11.12.2014 16:33 ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 10-ին, ժամը 01.45-ին, Երևանի Ներքին Չարբախի 1-ին փողոցում գտնվող  ռեստորանային համալիրի հարևանությամբ  «ԲՄՎ-325»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվելով ընկել ձորը: Երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին,   «Լեքսուս»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Քոչարի փողոցի թիվ 21/1 շենքի մոտ հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել 83-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 40 շենքի մոտ իրար են բախվել   «Ֆոլքսվագեն»  և  «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ. նրան բուժօգնություն է ցուցաբերել ժամանած «շտապօգնության» խումբը:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 10-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղում «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի տան ցանկապատին, կոտրել ցանկապատն ու հայտնվել տան բակում:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.55-ին, Թումանյան քաղաքի  Թումանյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ «Ֆոլքսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված վայրում կայանված «Մերսեդես Բենց C 180»  մակնիշի ավտոմեքենային:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Գառնիի ճանապարհի երթևեկելի մասից «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել, բախվել Գառնի-Գեղարդ խճուղու վրա գտնվող տանը հարակից շինությանը: Վարորդը և  երկու ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 10-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Աբովյան-Նոր Հաճըն ճանապարհի 2-րդ կմ-ին  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել հարակից դաշտերի քարերին և կողաշրջվել:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Շեվրոլետ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Գյումրիի Գարեգին Նժդեհի և Չայկովսկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ,  որին տեղափոխելով հիվանդանոց՝  ներկայացել  է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 10-ին, ժամը 14.00-ի սահմաններում,   «Կիա Օպտիմա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի,   ապա տեղափոխել նրան հիվանդանոց ու  ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: