1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

12.05.2016 12:13 ՃՏ պատահարներ
Մայիսի 11-ին, ժամը 20.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի 29 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 50 տարեկան տղամարդու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 11-ին, ժամը 22.10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խորենացի փողոցի թիվ 158 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մայթի էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 11-ին, ժամը 18.15-ին, «Ֆորդ Տաուռուս» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել հողաթմբին:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 11-ին, ժամը 6.00-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստան ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 100-րդ կմ-ին շրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 11-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Վանաձորից Վրաստան տանող ճանապարհի 12-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճամփեզրի մետաղյա պահպանիչ վահանակին:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: