1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

12.07.2016 18:44 ՃՏ պատահարներ
Հուլիսի 11-ին, ժամը 13.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի  Բաշինջաղյան փողոցի թիվ 188 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 11-ին, ժամը 1.50-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ա.Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2110»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 11-ին, ժամը 22.20-ին, Երևանի  Հր.Քոչարի և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 11-ին, ժամը 11.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թևոսյան փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում բախվել է կայանված «ՄԱԶ» մակնիշի ամբարձիչին:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 11-ին, ժամը 15.00-ին,  «Դեու-Դամաս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 19/22 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 74-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 11-ին, ժամը 22.00-ին, «Մերսեդես Ց 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի  Իսակովի փողոցի թիվ 47 շենքի հետնամասում վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության-Մյասնիկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես ML 350» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԿԻԱ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 11-ին, ժամը 18.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 134-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենո» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ռենո»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 12-ին, ժամը 2.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները և «Օպել Վեկտրա»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: