1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

12.07.2022 11:25 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 04.08.2022

Հուլիսի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 28,5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի ջեռուցման համակարգը խափանվել էր, ինչի հետևանքով առաջացած գոլորշուց վախենալով՝ 22-ամյա ուղևորը ընթացքի ժամանակ դուռը բացել և դուրս էր նետվել մեքենայից. նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Օգոստոսի 3-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 22-ամյա Գալյա Յ.-ն մահացել է:
Քննությունը շարունակվում է:

 

 

Հուլիսի 10-ին, ժամը 19.45-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Հայասա» մոտոցիկլետը կողաշրջվել է. 26-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 11-ին, ժամը 02.30-ին, Երևանի Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 11-ին, ժամը 09.30-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին «Զիլ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-5312» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-5312»-ի 42-ամյա վարորդը և «Մերսեդեսի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 11-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «Հաիսե» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Զիլը» կողաշրջվել է․ վարորդները և «Հաիսեի» երկու ուղևորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 13-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 28,5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի ջեռուցման համակարգը խափանվել է, ինչի հետևանքով առաջացած գոլորշուց վախենալով՝ 22-ամյա ուղևորը ընթացքի ժամանակ դուռը բացել և դուրս է նետվել մեքենայից. նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 11-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրու Բուլվարային փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 28-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 11-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «Միցուբիշի մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հուլիսի 11-ին, ժամը 22.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 31-ամյա տղամարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն վթարի հետևանքով՝ լինելով «Մերսեդեսի» ուղևորը:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: