1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

12.08.2021 12:20 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 11-ին, ժամը 22.30-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության տեղափոխված 51-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևան-Բավրա ճանապարհի 75-76-րդ կմ-ին՝ իր «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգավետ գյուղում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը հարվածից դիպել է նաև հանդիպակաց երթևեկող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ վրաերթը կատարել է «Օպել Օմեգա» մակնիշի մեքենայի 75-ամյա վարորդը, որը բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 12-ին ներկայացել է բաժին։
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 11-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Թումանյան և Գորկու փողոցների խաչմերուկում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 11-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 ***

Օգոստոսի 12-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53.5-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 11-ին, ժամը 20.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 18-ամյա քաղաքացի: Պարզվել է, որ նա մարմնական վնասվածքը ստացել է ժամը 14.30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու մոտակայքում կվադրոցիկլից ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 12-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 11-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Գորիս-Մեղրի ճանապարհի 6-րդ կմ-ին մոտոցիկլը դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. 49-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: