Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Օգոստոսի 8-ին, ժամը 01.30-ին, Երևանի Շիրակի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 10-ին, ժամը 23.20-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Լեքսուս» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 11-ին, ժամը 13.55-ին, Երևանի Գայի պողոտայի շենքերից մեկի բակում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 11-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. 4-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 12-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 23-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է Մասիս քաղաքի 4-րդ փողոցում տեղի ունեցած ավտովթարից: Պարզվել է, որ օգոստոսի 11-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես E- 320» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես E-320»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 11-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Արմավիրի Երևանյան փողոցում «ԳԱԶ- 31029» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Պեժո-306» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է կայանված «Մերսեդես G- 500» մակնիշի ավտոմեքենայի. «Պեժո-306»-ի 60-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 11-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Oգոստոսի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արզնիի խճուղում մոպեդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի և բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. 28-ամյա մոպեդավարը և 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 11-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Ջիպ Գրանդ» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21213»-ի 65-ամյա վարորդը և 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: