1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

13.04.2022 11:44 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 12-ին, ժամը 13.00-ին, Երևանի Կորյունի և Տերյան փողոցների խաչմերուկում «Ժոգ Տոնգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 12-ին, ժամը 13.00-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 12-ին, ժամը 23.00-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2101», «Հոնդա», «Մազդա», «Օպել», «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ և մոպեդ. 22-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 12-ին, ժամը 11.45-ին, Երևանի Աբելյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևանի Մարգարյան փողոցում երթևեկության ընթացքում մոպեդը կողաշրջվել է. 21-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 12-ին, ժամը 21.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 12-ին, ժամը 09.30-ին, Երևանի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շևրոլե» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 25-ամյա վարորդը, 27-ամյա ուղևորը և «Շևրոլեի» 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մեծամոր քաղաքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 12-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 85-ամյա քաղաքացի և հայտնել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում վրաերթի է ենթարկվել:
Պարզվել է, որ ժամը 11.15-ի սահմաններում քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 12-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 383-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա և «Սկանիա» բեռնատար. «ՎԱԶ-2107»-ի 17-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: