1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

13.08.2022 12:13 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 12-ին, ժամը 10.00-ին Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 12-ին, ժամը 20.30-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 12-ին, ժամը 12.50-ին, Երևանի Ռուբինյանց և Դրոյի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի մեքենան և մոպետը. 17-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 12-ին, ժամը 07.35-ի սահմաներում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 47-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբերին. 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 12-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 12-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Սարդարապատ գյուղի ճանապարհից բուժօգնության է բերվել 39-ամյա տղամարդ: Արմավիրի բաժնի ոստիկանները պարզել են, որ նա մարմնական վնասվածքները ստացել է ժամը 22-ի սահմաններում Սարդարապատ գյուղում անհայտ վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով:
Դեպքի հանգամանքները պարզվում են:

***

Օգոստոսի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Դիլիջան-Վանաձոր ճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտ, «Օպել» մակնիշի մեքենան ենթարկվել է ինքնավթարի. վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Օգոստոսի 12-ին, ժամը 07.15-ի սահմաններում, Նոր Գյուղ-Մայակովսկի ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 12-ին, ժամը 18․30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Վերին Խոտանան բնակավայր տանող ճանապարհին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 12-ին, ժամը 16.40-ի սահմաներում, «Նիսան Պատֆանդեր» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 188-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի մեքենային. վարորդները և 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենանեները, ինչի հետևանքով վերջինս վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: