Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.20-ին, Երևանի Սայաթ-Նովայի և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 03.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 08.48-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի», «Կիա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 22-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.05-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 30-ամյա վարորդը և 57-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 22.05-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 73-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Սոթք ճանապարհի 33-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում իրար են բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 76-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 11-ին, ժամը 22․30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 320-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ժայռին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես Բենցի» 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 122,4-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ-3303» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063»-ի 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 109-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ցուցանակին. 38-ամյա վարորդը և 61-ամյա ուղևորուհին մարմնական վասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Երևան-Իջևան-Մայիսյան կամուրջ ճանապարհի 141-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 35-ամյա վարորդը և «ՈՒԱԶ»-ի 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: