ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

14.03.2022 11:12 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 12-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 12-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Նորավան գյուղում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել առվի մեջ. երեք ուղևորները մարմնական վնասվածներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 13-ին, ժամը 21.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», «Պեժո», «Մերսեդես», «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 24-ամյա վարորդը, 27-ամյա ուղևորը, «Նիսանի» 32-ամյա վարորդը, 29-ամյա ուղևորը և «Օպելի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 13-ին, ժամը 17.10-ին, Երևանի Սիլիկյան նոր խճուղում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու և 11-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 13-ին, ժամը 12.50-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Դիլիջան-Իջևան ճանապարհի 104-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը, երեք ուղևորները և «Կիայի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: