1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

14.04.2022 12:14 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 13-ին, ժամը 19.00-ին, Երևանի Ամիրյան փողոցում ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակման հետևանքով 58-ամյա քաղաքացին ավտոբուսի սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 14-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 23-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևանի Հանրապետության հրապարակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 13-ին, ժամը 15.00-ին, Երևանի Բեկնազարյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անչափահաս աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 13-ին, ժամը 02.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսանի» 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 13-ին, ժամը 12.20-ին, Երևանի Կասյան փողոցում տրոլեյբուսի վարորդի կտրուկ արգելակելու հետևանքով 56-ամյա քաղաքացին սրահում ընկել է և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 13-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում «ՎԱԶ- 21093» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 28-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 13-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 115-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլետ. 57-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 13-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: