ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

14.06.2023 13:08 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 12-ին, ժամը 11.30-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտմեքենաներ, ապա «Օպելը» բախվել է կայանված «Նիսան Էլգրանդ» մակնիշի ավտոմեքենային. վարորդները և «Մերսեդեսի» 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 13-ին, ժամը 10.30-ին, Երևանի Բագրևանդի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 35-ամյա վարորդը և 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 13-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից Ամբերդ տանող ճանապարհի 2-րդ շրջադարձին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 60-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 13-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդաի Էլանտրա» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 13-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Արագյուղ-Բուժական ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ինֆինիտի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 22-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 13-ին, ժամը 22.25-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 140,2-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» ու «Սկանիա» մակնիշի բեռնատարները. «Ֆորդի» 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: