ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

14.07.2021 12:08 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 12-ին, ժամը 17.00-ին, Երևանի Մոսկովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 08.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Նիսանը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. «Նիսանի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 9-ին, ժամը 01.45-ին, Երևանի Նաիրի Զարյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի, այնուհետև «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի. «Հունդաիի» 21-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 12-ին, ժամը 22.30-ին, Երևանի Աթենքի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 12-ին, ժամը 10.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 12-ին, ժամը 18.00-ին, Երևանի Կուրղինյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 16.30-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի և Ծովակալ Իսակովի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «ԿամԱԶ» և «ԳԱԶել» ավտոմեքենաներ. «ԳԱԶելի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ», «Նիսան» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 34-ամյա վարորդը, 63-ամյա ուղևորը, «ՎԱԶ-2121»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի հիվանդանոցի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, ապա տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել ոստիկանության Արտաշատի բաժին:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «Նիսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Կամարիս գյուղում իրար են բախվել «Լենդ Ռովեր» և «Նիսան Էլգրանդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Լենդ Ռովերի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սյունիք բնակավայրում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին. 27-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 261-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված կցորդին. 72-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: