ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

14.09.2021 12:09 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.50-ին, հաղորդում է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում «Ջիպ» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 21.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ . «Ֆոլքսվագենի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Հունդաի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 69-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 22.00-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է եզրաքարերին, ապա ծառին. 26-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, Երևանի Խուդյակովի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 47-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.24-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայկավան գյուղից, վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով, բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա տղա: Պարզվել է, որ ժամը 13.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Հայկավան գյուղում նրան վրաերթի է ենթարկել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ 31-ամյա վարորդը ներկայացել է բաժին:
Մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 41-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին տեղեկություն էր ստացվել 18-ամյա քաղաքացու մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 23.00-ին, ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել 17-ամյա պատանի և հայտնել, որ ժամը 15.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում իր վարած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Սպիտակ քաղաքում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Տեր-Սիմոնյան փողոցի տներից մեկի դարպասներին, ինչի հետևանքով նշված տան 34-ամյա բնակիչը և 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոցում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 15.55-ի սահմաններում, Արզնի-Բյուրեղավան ճանապարհին բախվել են «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 13-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով երթևեկելի մասից, վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, ապա բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. վրաերթի ենթարկված 51-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 145-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 37-ամյա ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Լոռու մարզի Այրում բնակավայրի վարչական տարածքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: