ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

15.01.2022 12:13 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում


Հունվարի 14-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Պուշկինի փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 14-ին, ժամը 10.10-ին, «Ռենաուլտ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 14-ին, ժամը 12.35-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 36-ամյա կինը հայտնել է, որ 2021 թ. դեկտեմբերի 24-ին Գարեգին Նժդեհի հրապարակում վրաերթի է ենթակվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 14-ին, ժամը 17.00-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 14-ին, ժամը 14.25-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Փափազյան փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 14-ին, ժամը 13.36-ին, տրոլեյբուսի վարորդը Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 14-ին, ժամը 16.35-ին, Իսակովի պողոտայում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 14-ին, ժամը 07.30-ին, «Ռենո» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 14-ին, ժամը 04.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի երկու մեքենաներ. վարորդները և մեքենաներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 14-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Վարդենիս-Շորժա-Ծովագյուղ ճանապարհի 63-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 154,5-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի արգելապատնեշին. վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 14-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 114,5-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Կորոլա» և «Տոյոտա Իպսում» մակնիշի մեքենաներ. «Տոյոտա Կորոլայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: