1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

15.08.2015 12:53 ՃՏ պատահարներ
Օգոստոսի 14-ին, ժամը 10.30-ին, Երևանի Նանսենի փողոցի թիվ 1/2 հասցեի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է բախվել  «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 14-ին ոստիկանության Ավանի բաժանմունք  է ներկայացել 34-ամյա տղամարդ և հայտնել, որ  «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով նույն օրը, ժամը 16.00-ին, Երևանի Աճառյան և Ավան 3-րդ փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ  և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 14-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը «գլխի վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 66-ամյա կնոջ, որը հիվանդանոցում հայտնել է, որ չի հիշում, թե ինչ է պատահել:
Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դրոյի փողոցի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տարեց կնոջը` պատճառելով նշված վնասվածքները:
Վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 14-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արտենի-Արագածավան միջհամայնքային ավտոճանապարհին «ԶԻԼ 134» մակնիշի բեռնատար ավտոմեքենան  բախվել է համընթաց ուղղությամբ կայանված   «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 14-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 3.8-րդ կմ-ին «Տոյոտա Հարրիեր 3.0» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ժայռին:
Վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 14-ին, ժամը 16.00-ին, 40-ամյա տղամարդը ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, «Վենտո» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Վ.Սարգսյան փողոցի թիվ 11 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 77ամյա կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետև  ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի վերջնամասում «ՈւԱԶ-452» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: