ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

15.08.2023 12:50 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 14-ին, ժամը 10.50-ին, Երևանի Սայաթ-Նովայի, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա ինքնագլորավարի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 13.10-ին, Երևանի Բեյրութի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 11-ին, ժամը 22.30-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 13-ին, ժամը 23.00-ին, Երևանի Աերացիայի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը և 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 11-ին, ժամը 20.30-ին, Երևանի Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 11-ին, ժամը 02.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտիի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ագարակ գյուղում բախվել է կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային, ապա դարպասին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Ապարան-Երևան ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել», «ԲՄՎ» և «Սկանիա» մակնիշի ավտոմեքենաներ.«ԳԱԶելի» վարորդը, «ԲՄՎ»-ի 50-ամյա վարորդը և 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Վանաձոր-Մարգարա- Տաշիր ճանապարհի 88-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Կորոլա» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Տոյոտա Կորոլայի» 17-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Արարատի մարզի Զանգակատուն գյուղում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 09.10-ին, Երևան-Սևան ճանապարհի 37,5-րդ կմ-ին իրար են բախվել «ԻԺ-27175» և «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 22.10-ին, Իջևան-Երևան ճանապարհի 108-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 09.55-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 352-րդ կմ-ին «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդես Սպրինտերի» 21-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: