Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
15.09.2015 17:08
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.10-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արամի և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել է մեկ այլ «Մերսեդես-Բենց»-ի, ինչի հետևանքով վերջինս վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ և 14-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 18.10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վշտունի փողոցի թիվ 81/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 17.15-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մանանդյան և Նիզամի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 09.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 26 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի և թողնելով պատահարի վայրը` հեռացել, իսկ տուժողը վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ճակատի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Նոր Նորքի 7-րդ զանգվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Արագած լեռան «Քարի լիճ» տանող ճանապարհին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Ոստան-Քաղցրաշեն ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Գայ գյուղի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 20 տան դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 01.15-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ձախակողմյան հատվածի արգելապատնեշին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Վանաձոր ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.30-ին, «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեի մոտ կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 06.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 10 շենքի մոտ կայանված «ԶԻԼ-ՄՄԶ-4502» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 23.30-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Երևանյան փողոցի թիվ 24 հասցեի դիմաց բախվել է բետոնե արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԶԱԶ-968» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Այգեզարդ գյուղի դաշտամիջյան ճանապարհին բախվել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային:
«ԶԱԶ-968»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 55-րդ կմ-ին` Սուրենավան գյուղի հատվածում, իրար են բախվել «Օպել Աստրա», «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո վերջինս բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես»-ին, «Մերսեդես»-ն էլ իր հերթին բախվել է իր դիմաց կայանված «ՎԱԶ-2106»-ին:
«Օպել Աստրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 22.00-ին, «ԲՄՎ» մակնիշի մակնիշի ավտոմեքենան Տաշիրի Երևանյան փողոցի թիվ 14 շենքի մոտ բախվել է «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենային:
«ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Կարճևան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևկելու գոտուց և գլորվել ձորը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 10.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 3 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.00-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի ստորին երրորդական զույգ ոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 9-ամյա տղա: Ըստ ծնողի հայտարարության` նա իրենց բակում ավտոտնակի վրայից ցատկել և վնասել է ոտքը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Երևանի Ադոնցի փողոցի թիվ 13 և 15 շենքերի բակում երեխային վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդը` իր «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայով:
Բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Մուղնի թաղամասում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և իր ավտոմեքենայով բուժօգնության է տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե 280» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 և Մխչյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Արարատի մարզի Գինեվետ գյուղի Կ. Հունանյան փողոցի խաչմերուկում մոտոցիկլետը բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 03:00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Դայվո» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «Օպել-Կոմբո» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 22-րդ կ/մ-ին բախվել է մեկ այլ «Մերսեդես-Բենց»-ի:
Ավտոմեքենաներից մեկի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: