ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

16.02.2022 12:11 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 21.02.2022

Փետրվարի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21124» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 144-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Փետրվարի 20-ին հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21124»-ի վարորդը՝ 26-ամյա Գևորգ Մելիքբեկյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Փետրվարի 15-ին, ժամը 19.10-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 25-ին, ժամը 14.40-ին, Նորագավիթի 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 15-ին, ժամը 12.50-ին, Երևանի Րաֆֆու և Ջիվանու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-21154» մակնիշի մեքենաներ, այնուհետև «Նիսանն» առաջ ընթանալով՝ բախվել է «Տոյոտա» մակնիշի մեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայի. «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 86-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» բեռնատար և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի մեքենա. «Ֆոլքսվագեն Վենտոյի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Փետրվարի 15-ին, ժամը 19.25-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 100-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի մեքենան բախվել է «Մերսեդես», «Լեքսուս» և «ՎԱԶ-217020» մակնիշի մեքենաների. վարորդները և 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 15-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 11-ին, ժամը 01.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ողերի կոտրվածքով բուժօգնության դիմած 27-ամյա երիտասարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է տան բակում ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Գուգարքի ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով Դարպաս գյուղի սկզբնամասում ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

*** 

Փետրվարի 15-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «Իվեկո Տրակեր» մակնիշի մեքենան Կապան-Տաթև ճանապարհի 22,1-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 15-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Վասիլյան փողոցում իրար են բախվել «Հունդաի» և «ՎԱԶ-21101» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21124» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 144-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: