1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

16.07.2016 13:10 ՃՏ պատահարներ
Հուլիսի 15-ին, ժամը 10.00-ին, «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 15-ին, ժամը 14.30-ին, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 43/Ա շենքի բակում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացուհու, որը  մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 15-ին, ժամը 18.00-ին, Երևանի Երևանյան և Մարտի 8-ի փողոցների խաչմերուկի մոտ իրար են բախվել «Նիսան», «Միցուբիշի» և «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 15-ին, ժամը 18.30-ին, Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնի դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի երեք և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 15-ին, ժամը 23.00-ին, Երևանի Վանթյան փողոցի թիվ 61 հասցեի դիմաց իրար են բախվել «Հունդայի»  ավտոբուս  և «Ռենո» մակնիշի ավտոմեքենա:
«Ռենո»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 15-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ   բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Ուջան գյուղի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, դեռևս չպարզված վարորդի վարած «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 32-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով հիշյալ երիտասարդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 15-ին, ժամը 8.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Երևան ճանապարհի 68-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել ճամփեզրին կայանված «Տոյոտա Պրադո»-ին ու շրջվել:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 15-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Նիսան Նոտե» մակնիշի ավտոմեքենան  Խնձորեսկ-Գորիս ճանապարհի 2-րդ կմ-ին շրջադարձ կատարելիս բախվել է «ՎԱԶ 21144» մակնիշի ավտոմեքենային:
Վարորդները և  «Նիսան Նոտե»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: