Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հուլիսի 14-ին, ժամը 21.50-ին, Երևանի Չարենցի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 15-ին, ժամը 05.10-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 23-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի 15-րդ թաղամասում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 15-ին, ժամը 13.30-ին, Երևանի Արագածի փողոցում «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է շարժվել և վրաերթի ենթարկել 65-ամյա վարորդին, որը շտապօգնության խմբի կողմից ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 15-ին, ժամը 15.50-ին, Երևանի Բագրատունյաց և Եղ. Թադևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 37-ամյա վարորդը և 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 15-ին, ժամը 12.00-ին, Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 15-ին, ժամը 05.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 15-ին, ժամը 01.00-ին, Երևանի Սարալանջի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 14-ին, ժամը 22.50-ին, Երևանի Սիլիկյան թաղամասում «Սիատ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրատարը. 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 15-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 64-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 15-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին իրարեն բախվել «Ֆորդ Ֆյուժն», «Ֆորդ Տրանզիտ», «Մերսեդես» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Ֆյուժնի» 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքնեով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 15-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 25-ամյա և «Ֆոլքսվագենի» 29-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 15-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 22-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 70-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 15-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասում «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, գազատար խողովակին, վնասել դրանք և ընկնելով մոտ 10 մ բարձրությունից՝ հայտնվել երկաթգծի վրա. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 15-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 59-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե պատին. 63-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 15-ին, ժամը 23.25-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 15-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 15-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 152-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «Շացման» բեռնատար. «Օպելի» 43-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 15-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 110-րդ կմ-ին «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 15-ին, ժամը 09.05-ի սահմաններում, Երևան- Մեղրի ճանապարհի 295-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս և բախվել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 15-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42 և 47 տարեկան երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: