ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

16.08.2021 12:00 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 14-ին, ժամը 15.30-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 15.30-ին, Երևանի Մանթաշյան փողոցում մոպեդը կողաշրջվել է. 22-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 20.25-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Մազդա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***


Օգոստոսի 14-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Աշտարակ-Օշական ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 42-ամյա վարորդը և «ՎԱԶ-21015»-ի 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 81-րդ կմ-ին «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 23-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***


Օգոստոսի 14-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 27-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 82-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «ՏԱԶ-3507» ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 21-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Լոռու մարզի Շնող գյուղի վարչական տարածքի հանդամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը:
35-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին և շրջվելով դուրս եկել հանդիպակաց գոտի. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 15.10-ին, Գյումրի քաղաքի Լևոն Մադոյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 01.35-ին, Երևանի Բեյրութի և Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Մերսեդես» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***


Օգոստոսի 15-ին, ժամը 08.40-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***


Օգոստոսի 15-ին, ժամը 18.00-ին, Երևանի Կիևյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***


Օգոստոսի 15-ին, ժամը 08.40-ին, Երևանի Երևանյան խճուղում իրար են բախվել «Ֆորդ» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 58-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 26-րդ կմ-ին «Հոնդա Էլսիոն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 31-ամյա վարորդը և 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Արարատի մարզի Դարակերտ գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Մերսեդեսը» բախվել է կայանված «IZH-2717-230» մեքենայի. «Մերսեդեսի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 22.15-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 5-ամսական աղջնակ:
Կատարվում է քննություն։

***


Օգոստոսի 15-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***


Օգոստոսի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհին Մեղրաձոր գյուղի հատվածում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան հատվածում տեղադրված սյանը. 69-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***


Օգոստոսի 15-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Իսուզու» մակնիշի ավտոմեքենաներ. «Իսուզուի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 18.25-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: