Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Սեպտեմբերի 15-ին, ժամը 10.20-ին, Երևանի Հալաբյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 16.45-ին, Երևանի Աշտարակի խճուղում «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը. 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.10-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 11.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 01.50-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ջին Բեյ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Ջին Բեյի» 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 17.55-ին, Երևանի Ազատության պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա և «Մատին» մոտոցիկլետ. 49-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 01.20-ին, Երևանի Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում իրար են բախվել«Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 09.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 3-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 21.05-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 60-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107», «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան քաղաքի Նաիրյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 11.45-ի սահմաններում, Լոռու մարզի Գուգարք գյուղում «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել հողաթմբերին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Շեվրոլե» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Շեվրոլեի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Քանաքեռավան-Մրգաշեն ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել քարերին և կողաշրջվել. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Շահումյան-Գործարանային փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի քարերին. 20-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի և Կոմիտասի փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկ-Միկոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» երկու ուղևորները և «Ֆորդ Տրանզիտի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: