ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

16.11.2018 09:55 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 15-ին, ժամը 02.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայում բախվել է կայանված «ԳԱԶ-2213» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով երկու վարորդներն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 16.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 08.10-ին, Երևանի Մ.Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 11-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 01.50-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է գովազդային վահանակին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 01.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի շենքերից մեկի դիմաց բախվել է պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 19.30-ին, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ. վարորդներից մեկի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Գառնի գյուղում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 02.30-ին, Երևան-Աշտարակ ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Օպել» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, տեղափոխել հիվանդանոց ու ներկայացել ոստիկանության բաժին:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին ժամը 20.30-ի սահմաններում «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվադանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: