ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

17.01.2022 12:11 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 15-ին, ժամը 19.50-ին, Երևանի Արմենակյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպելի» վարորդը և 5 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 03.33-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Կասյան փողոցի կամրջին իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպելի» 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 08.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով հունվարի 15-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վրաերթը կատարել է «Մերսեդեսի» 39-ամյա վարորդը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 15-ին, ժամը 10.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Ռենո» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ: «Ինֆինիտիի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «Աուդի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 3 ուղևորները, «Աուդիի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Հունվարի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի 22-ամյա վարորդը Ոսկետափ-Վեդի ճանապարհի 7-րդ կմ-ին՝ Վեդի քաղաքի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Ավշար գյուղի Խորենացու փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում բաժանմունք է ներկայացել 43-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթն արել է ինքը՝ իր վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:


***
Հունվարի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Կոտայքի մարզում՝ «Առինջ մոլի» հարևանությամբ, իրար են բախվել «Գոլֆ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնցից մեկի 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 16.25-ի սահմաններում, Գյումրիի Արևելյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդեսի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի 29-ամյա վարորդը Երևանի Սայաթ-Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 16-ին, ժամը 18.15-ին, Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 16-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում իրար են բախվել «Լադա Պրիորա» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաներ. «Լադա Պրիորայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 16-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Մասիս-Սիս ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-24»-ի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել մեքենայի մոտ կանգնած վարորդին. վրաերթի ենթարկված վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 16-ին, ժամը 01.20-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, այնուհետև գազատար խողովակին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 16-ին, ժամը 17.25-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի մեքենայի վարորդը Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի մեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Հունվարի 17-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը. վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 313-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: