Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Փետրվարի 15-ին, ժամը 22.30-ին, Երևանի Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլետ. 24-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 15-ին, ժամը 23.10-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Տոյոտա», երկու «Օպել», երկու «Մերսեդես» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Սամանդի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 16.00-ին, Երևանի Գրիբոյեդովի և Արղության փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ռուբինյանց և Ահարոնյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 224-րդ կմ-ին «Բիդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: