1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

17.08.2021 11:12 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 16-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Դալարիկ-Քարակերտ ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել քարերին ու կողաշրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 16-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ», «Զիլ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 17-ին, ժամը 03.20-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՄԱԶ-5433» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 16-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. 35-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 16-ին, ժամը 19.10-ին , հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա տղա:
Պարզվել է, որ ժամը17.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 16-ին, ժամը 14.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 60-ամյա քաղաքացին հայտնել է, որ Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում մեքենան հետընթացի ժամանակ հարվածել է իրեն:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: