1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

17.08.2023 12:15 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 15-ին, ժամը 18.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 15-ին, ժամը 13.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 13.00-ին, Արարատի մարզի Մասիս գյուղում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Արարատի մարզի Լանջազատ-Բարձրաշեն գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 18.20-ին, Արմավիրի մարզի Հայկավան գյուղում «ՎԱԶ-2117» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2117»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 16.00-ին, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 95-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 18.20-ին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21074» -ի 71-ամյա վարորդը և «Ֆոլքսվագենի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 124,5-րդ կմ-ին «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային . «Շեվրոլե Նիվայի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհին իրար են բախվել «Իվեկո», «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 15.45-ին, Գորիս քաղաքի Քրիստափորի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլետը. մոտոցիկլետի 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Օգոստոսի 15-ին, ժամը 23.00-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 161-րդ կմ-ին «Կիա Ֆորտե» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: