Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.30-ին, Երևանի Աբովյան փողոցում իրար են բախվել «Օպել», «Նիսան» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդաիի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.33-ին, Երևանի Մուրացանի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպելի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 69-ամյա մի կին և հայտնել, որ ընկել է Երևանի Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.30-ին, նշված փողոցների խաչմերուկում կնոջը վրաերթի է ենթարկել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի 30-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.10-ին, Երևանի Շիրվանզադեի և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդեսի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Արգավանդի կենտրոնական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Դոջ» մակնիշի ավտոմեքենաներ և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.35-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Կիա», «ԴԱՖ» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդաիի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը Երևանի Բանավան թաղամասում անհայտ վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Փարպի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով 41-ամյա վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 5-րդ կմ-ին «Ռաֆ 2203» մակնիշի ավտոմեքենան հարվածել է կովի. 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 59-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարե արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկի պողոտայում իրար են բախվել «Նիսան Տեանա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան Տեանայի» 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի Հարավարևելյան թաղամասին կից ճանապարհին իրար են բախվել «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎի» 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Գյումրիի Կ.Դեմիրճյան փողոցի 5-րդ նրբանցքի և Տիմիրյազևի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Մերսեդեսը» բախվել է բետոնե էլեկտրասյանը:
«Մերսեդեսի» 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.55-ի սահմաններում, Գյումրիի Գ. Նժդեհի փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21015»-ի 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 279-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: