Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Պաջերոյի» 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 14.00-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում իրար են բախվել «Ֆորդ», «Տոյոտա Քեմրի» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Քեմրիի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.00-ին, Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը. 51-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 06.35-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհին՝ Մրգաշատ գյուղի հատվածում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ»-ին, ինչից հետո «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան է բախվել «Նիսանին». «Նիսանի» և «Ֆոլքսվագենի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 09.00-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 168-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 18.00-ին, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: