1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

17.12.2021 12:04 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 16-ին, ժամը 09.40-ին, «Սուզուկի» մակնիշի մեքենայի վարորդը Հերացու փողոցում վրաերթի է ենթարկել 86-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 09.10-ին, Երևանի Մելքումովի փողոցում իրար են բախվել «Օպել», «Տոյոտա» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 12.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ. «ԲՄՎի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Դեկտեմբերի 16-ին, ժամը 01.45-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Իսակովի պողոտայում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին ու էլեկտրասյանը. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Դեկտեմբերի 16-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի մեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 41-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի արգելապատնեշներին և կողաշրջվել. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Նարեկ-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Արարատի մարզի Դարակերտ գյուղում «Օպել Աստրա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի մեքենան Արարատի մարզի Հովտաշատ գյուղում բախվել է ճամփեզրի բետոնե ելուստներին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Դեկտեմբերի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնու խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-21140» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21140»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: