Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունվարի 16-ին, ժամը 21.30-ին, Երևանի Սարյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 35-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 16-ին, ժամը 23.35-ին, Երևանի Գ. Հովսեփյան փողոցում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 21-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 17-ին, ժամը 18.40-ին, 23-ամյա քաղաքացուհուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի և Տերյան փողոցների խաչմերուկում իրեն վրաերթի են ենթարկել: Ժամը 20.24-ին հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 23-ամյա քաղաքացուհին հայտնել է, որ վնասվածքը ստացել է վերոհիշյալ փողոցների խաչմերուկում անհայտ վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի 29-ամյա վարորդը: Նա բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 16-ին, ժամը 22.30-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 17-ին, ժամը 08.20-ին, Երևանի Այվազովսկու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՈՒԱԶ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդեսի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 17-ին, ժամը 19.20-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 17-ին, ժամը 21.05-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 32-ամյա վարորդը Երևանի Մոլդովական փողոցում վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 17-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 30-րդ կմ-ին բախվել է կայանված «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի, ինչից հետո հրդեհ է բռնկվել «ՎԱԶ-21102»-ի դիմային հատվածում: «ՎԱԶ-21102»-ի 62-ամյա վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 17-ին, ժամը 08.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Նորամարգ-Ռանչպար ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 34-ամյա վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 17-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 30-ամյա վարորդը Սևան-Երևան ճանապարհի 38-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 26-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 17-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրիի Գարեգին Նժդեհի հրապարակում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-217030»-ի 27-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 17-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Վաղատին ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 17-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ: Պարզվել է, որ հունվարի 16-ին, ժամը 03.00-ի սահմաններում, 30-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 125,5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին: Կատարվում է քննություն:
***
Հունվարի 17-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Դիլիջանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ-211200» և «ՎԱԶ-21150-119» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդեսի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: