Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մարտի 17-ին, ժամը 10.20-ին, հաղորդում է ստացվել, որ մարտի 13-ին Երևանի Չարենցի փողոցում ավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 34-ամյա ուղևորը ընկել է և մարմնական վնասվածքներով դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 17-ին, ժամը 13.45-ին, Երևանի Եղբայրության փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 41-ամյա վարորդը բուժօգնություն է ստացել դեպքի վայր մեկնած շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 17-ին, ժամը 16.30-ին, Երևանի Չեխովի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» ու «Ինֆինիտի» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 16-ին, ժամը 21.30-ին, Երևանի Ռոստովյան փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադայի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 16-ին, ժամը 15.15-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում ավտոբուսի վարորդը կտրուկ շրջադարձ է կատարել, ինչի հետևանքով 49-ամյա ուղևորն ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 17-ին, ժամը 01.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 17-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Դալարիկ-Մյասնիկյան գյուղամիջյան ճանապարհին «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: