Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Ապրիլի 17-ին, ժամը 12.15-ին, Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 16-ին, ժամը 22.40-ին, Երևանի Չեխովի և Շևչենկոյի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 45-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 17-ին, ժամը 09.40-ին, Երևանի Արցախի պողոտայում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 17-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Սասունիկ համայնքի վարչական տարածքում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 17-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Արարատի մարզի Այգավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 17-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Ոսկետափ-Վեդի միջհամայնքային ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 30-ամյա վարորդը, երեք ուղևորները և «Նիսան Տիդայի» 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 17-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արարատի մարզի Նորամարգ գյուղում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի սկզբնամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 17-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել անասնագոմի պատին, ապա ծառին. 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 17-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին՝ «Մուլտի Մեջիք» մոլի մոտ, իրար են բախվել «Օպել», և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 30-ամյա և մի «Մերսեդեսի» 25-ամյա ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 17-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 16-րդ կմ-ին իրար են բախվել «Նիվա», «Լադա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիվայի» 26-ամյա վարորդը և «Լադայի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 17-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ», երկու «Մերսեդես», «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: