ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

18.05.2022 11:25 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 17-ին, ժամը 15.30-ին, Երևանի Խորենացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 19-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 16-ին, ժամը 15.25-ին, 56-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 17-ին, ժամը 15.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Բագրատունյաց փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Հոնդա», «Նիսան», «Զիլ» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 17-ին, ժամը 00.20-ին, Երևանի Մառի և Գալշոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա», «Մերսեդես» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 18-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «Ֆոլքսվագեն Պոլո» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Տոյոտա Կորոլա», «ՈՒԱԶ» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաների. «Տոյոտա Կորոլայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 17-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վնասվածքներով տեղափոխվել է 22-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ ժամը 12.55-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհի 43-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Այգեվան գյուղի հատվածում, իրար են բախվել «ԳԱԶ-31» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: