1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

18.08.2021 11:29 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Լրացված․ 31․08․21թ․

Օգոստոսի 17-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 36-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 75-ամյա վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 17-ին, ժամը 21.00-ին, Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 21-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 17-ին, ժամը 20.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել երկու «Նիսան» և երեք «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտաներից» մեկի 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Oգոստոսի 17-ին, ժամը 00.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 16-ին, ժամը 18.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Տոյոտա», «Կիա», կայանված «Ֆորդ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 35-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 17-ին, ժամը 18.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 17-ին, ժամը 12.40-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Սուզուկի» և երկու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և յոթ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 17-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 17-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Ինֆինիտի» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիդայի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 17-ին, ժամը 20.30-ին, Կապան-Տանձավեր ճանապարհի 38-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 17-ին, ժամը 07.40-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում «Օպել Կալիբրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հենասյանը. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: