Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Օգոստոսի 16-ին, ժամը 17.50-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Նիսան» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 60-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 02.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217030»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 59-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ապա վարորդը վրաերթի է ենթարկել կայանված «Օպելի» 39-ամյա վարորդին և նույն մեքենայի 54-ամյա ուղևորուհուն, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 06.00-ին, «Օպելի» 33-ամյա վարորդը նույնպես մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 65-րդ կմ-ին Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ճանապարհին՝ Խաչաղբյուր գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել «Օպել Սինատրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 36-ամյա վարորդը, «ՎԱԶ-2107»-ի 31-ամյա վարորդը և 4-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վանաձորի Մյասնիկյան և Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում «ԳԱԶել-32212» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Լոռու մարզի Շնող գյուղի վարչական տարածքի հանդամասում «ՈւԱԶ-315192» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 57-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 105-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 85-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: