1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

19.03.2021 11:16 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 17-ին, ժամը 19.00-ին, Երևանի Վարդանանց փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 17-ին, ժամը 22.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Օպել», «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 25-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 18-ին, ժամը 07.10-ին, Երևանի Հերացու փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 53-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 17-ին, ժամը 15.00-ին, Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասում իրար են բախվել «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 25-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 18-ին, ժամը 01.10-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 18-ին, ժամը 13.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 18-ին, ժամը 14.30-ին, Երևանի Զ. Քանաքեռցու փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 24-ամյա վարորդը և 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 18-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 96-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 18-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 18-ին, ժամը 10.05-ին, հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց բուժօգնության դիմած 33-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է մարտի 17-ին Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցում «ՎԱԶ-21150» և «Հունդաի Կուպե» մակնիշի մեքենաների բախման հետևանքով:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: